Հուլիսի 22-ին դեսպան Մարիամ Գևորգյանը հանդիպում է ունեցել Պարագվայի Զբոսաշրջության նախարար Խասինտո Սանտա Մարիայի հետ: Այս մասին հայտնել են Ուրուգվայում ՀՀ դեսպանությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են զբոսաշրջության ոլորտում փորձի փոխանակմանը, կարողությունների զարգացմանը, ինչպես նաև՝ հնարավոր համատեղ նախաձեռնությունների իրականացմանը վերաբերող հարցեր:
ՀՀ դեսպանը ներկայացրել է նաև Հայաստանի զբոսաշրջային ներուժը և կառավարության կողմից ոլորտի զարգացման նպատակով իրականացվող ծրագրերը: