Թբիլիսիում ծեծի է ենթարկվել ստենդափ-կոմիկ Օնիսե Օքրիաշվիլին՝ վրաց գրականության դասական Նոդար Դումբաձեի հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների պատճառով, հայտնում է «Sputnik Georgia»-ն։
Օկրիաշվիլին փոդքաստներից մեկում, պատասխանելով այն հարցին, թե ում է ատում, նշել է վրաց գրականության դասական Նոդար Դումբաձեի անունը, որից հետո հնչեցրել է հայհոյանքներ։
Փոդքաստներից մեկում Օքրիաշվիլին, պատասխանելով այն հարցին, թե ում է ատում, նշել է վրաց գրականության դասական Նոդար Դումբաձեի անունը, որից հետո նրա հասցեին հնչեցրել է հայհոյանքներ։
Կոմիկի վրա հարձակված անձը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն։ Նրան սպառնում է մինչև մեկ տարվա ազատազրկում։