Աննա Գրիգորյանը կղեկավարի ԱԺ «Հայաստան» խմբակցությունը

Աննա Գրիգորյանը կղեկավարի ԱԺ «Հայաստան» խմբակցությունը

23 հուլիսի 2026 – 14:38 AMT

PanARMENIAN.Net – ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը: «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ կայացել է «Հայաստան» խմբակցության անդամների հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են առաջիկա անելիքները։

Հանդիպման արդյունքում խմբակցության քարտուղարի պաշտոնը ստանձնել է Արթուր Խաչատրյանը։

Ընտրությունների վերջնական արդյունքներով խորհրդարան են անցել «Քաղաքացիական պայմանագիր»` 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան»` 29 մանդատ, «Հայաստան»` 12 մանդատ:

Leave a Comment