Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է բարձր հրդեհավտանգ իրավիճակ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը նախազգուշացնում է առաջիկա օրերին հանրապետության տարբեր հատվածներում կանխատեսվող բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակի մասին։

Հուլիսի 23-28-ն ընկած ժամանակահատվածում Երևանում, Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Կոտայքի, Արագածոտնի նախալեռնային գոտիներում, ինչպես նաև Սյունիքի հովտային հատվածներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության որոշ շրջաններում հուլիսի 23-ի երեկոյան, 24-ի գիշերն ու կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև, ամպրոպ և տեղ-տեղ կարկուտ։ Հուլիսի 25-28-ը կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։

Հարավարևմտյան քամու արագությունը կկազմի 2-5 մ/վ, իսկ ամպրոպի ընթացքում սպասվում է քամու ուժգնացում՝ հասնելով 16-20 մ/վ-ի։

Բացի այդ, հուլիսի 23-28-ը երեկոյան ժամերին Արմավիրի մարզում, Շիրակի առանձին հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում կանխատեսվում է քամի՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանային էական փոփոխություններ չեն սպասվում։

Leave a Comment