Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում անցել է պլանային բուժզննում, ստացել անհրաժեշտ բժշկական ծառայություններ. Radar Armenia-ին հայտնեցին նախագահի աշխատակազմից։
«Նախագահի ինքնազգացողությունը լավ է։ Բուժզննումն ավարտելուց հետո Հանրապետության նախագահը վերադարձել է բնականոն աշխատանքային ռեժիմի»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ զլմ-ներում տեղեկություններ էին տարածվել, թե ՀՀ նախագահին հիվանդանոց են տեղափոխել նախաինֆարկտային վիճակում։
