Զախարովան ահազանգում է Պարսից ծոցում լարվածության սրման մասին

Պարսից ծոցի տարածաշրջանում լարվածությունը շարունակում է աճել, իսկ Հորմուզի նեղուցով և Կարմիր ծովով նավարկության դադարեցման վտանգները մեծացել են։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ Իրանի շուրջ ստեղծված հակամարտության կողմերը շարունակում են փոխադարձ հարվածներ հասցնել, ինչի հետևանքով վնասներ են հասցվում Իրանի և արաբական երկրների քաղաքացիական ենթակառուցվածքներին։

«Ափսոսանքով արձանագրում ենք, որ Պարսից ծոցի տարածաշրջանում լարվածության սրումը շարունակում է աճել», – ասել է Զախարովան։

Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը կոչ է արել կողմերին խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են ընդլայնել հակամարտության տարածքը։

Զախարովայի խոսքով՝ ստեղծված իրավիճակը նաև դժվարացնում է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների վերականգնման և հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող միջնորդական ջանքերը։

Leave a Comment