Մոտ 88 000 Wildberries վաճառողներ այսօր կստանան իրենց առաջին վճարումները, հայտարարել է Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմը։
«Առաջին հերթին մեզ համար կարևոր է սկսել վճարումներ կատարել ամենափոքր և ամենախոցելի ձեռնարկատերերին։ Այսօր ավելի քան 88 000 վաճառողներ կստանան իրենց առաջին վճարումները։ Դրանք կհայտնվեն վաճառողի հաշվեկշռում 24 ժամվա ընթացքում», – ասել է նա։
Կիմը նաև նշել է, որ չնայած ֆորս-մաժորային իրավիճակին, ընկերությունը հարձակման առաջին օրերից ի վեր աշխատում է գործընկերների համար ֆինանսական աջակցություն կազմակերպելու ուղղությամբ։
Նա հավելել է, որ մանրամասն հաշվարկման բանաձևը կհրապարակվի վաճառողի պորտալում։
