Չինաստանի արտահանման սահմանափակումները կարող են ճնշման գործիք դառնալ․ ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ

ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը հայտարարել է, որ Վաշինգտոնը պետք է իրատեսորեն գնահատի Չինաստանի արտահանման սահմանափակումների հնարավոր հետևանքները։

Նրա խոսքով՝ Պեկինը փորձում է իր վերահսկողության տակ պահել կարևոր ապրանքների, այդ թվում՝ պարարտանյութերի մատակարարումները, որպեսզի անհրաժեշտության դեպքում դրանք օգտագործի որպես ճնշման միջոց։

«Նրանք ցանկանում են վերահսկել պարարտանյութերի մատակարարումները սեփական կարիքների համար և անհրաժեշտության դեպքում օգտագործել դրանք որպես ճնշման գործիք։ Մենք պետք է սթափ գնահատենք նման զարգացումները», – ասել է Գրիրը Սենատի ֆինանսական հանձնաժողովի նիստում։

Միաժամանակ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային լարվածությունը շարունակում է պահպանվել։ ԱՄՆ-ն մաքսատուրքեր է սահմանել չինական ապրանքների ներմուծման վրա, իսկ Չինաստանը «սև ցուցակում» է ընդգրկել տասնյակ ամերիկյան ընկերությունների, խստացրել է արտահանման վերահսկողությունը և սահմանափակել կարևոր նշանակության հանքանյութերի արտահանումը։

Leave a Comment