Համբարձում Մաթևոսյանը հասարակական խորհրդի նիստին ներկայացրել է COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքները

Կայացավ Շրջակա միջավայրի նախարարին կից ձևավորված հասարակական խորհրդի հերթական նիստը: Այս մասին հայտնել են ՀՀ ՇՄ նախարարությունից:

Նիստի ընթացքում նախարար Համբարձում Մաթևոսյանը խորհրդի անդամներին ներկայացրեց COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը, Հայաստանի՝ որպես նախագահող երկրի առաջնահերթությունները և այն հիմնական ուղղությունները, որոնց շուրջ շարունակվում են կազմակերպչական և բովանդակային աշխատանքները։

Օրակարգի հաջորդ հարցով անդրադարձ կատարվեցնաև մարդ–վայրի բնություն կոնֆլիկտի թեմային, վերջին շրջանում գրանցված դեպքերին, մասնավորապես՝ Սյունիքում գայլերի հարձակմանը և Վայոց ձորի մարզում արջերի բնակավայրերին մոտենալու դեպքերին, քննարկվեցին հնարավոր լուծումները։

Հասարակական խորհրդի անդամները բարձրացրին ոլորտին վերաբերող մի շարք կարևոր հարցեր, ներկայացրին առաջարկություններ և դիտարկումներ, որոնց շուրջ ծավալվեց կառուցողական հարցուպատասխան։

Նախարարը շնորհակալություն է հայտնել հասարակական խորհրդի անդամներին ակտիվ ներգրավվածության և արդյունավետ համագործակցության համար։

Leave a Comment