Ռուսաստանցիներն ապահովել են ՀՀ այցելած զբոսաշրջիկների շուրջ 40%-ը

2026 թվականի առաջին վեց ամիսներին ՀՀ-ն ընդունել է ավելի քան մեկ միլիոն զբոսաշրջիկ՝ գրանցելով պատմական ռեկորդ։

Զբոսաշրջային հոսքի հիմնական աճը շարունակում են ապահովել հարևան երկրները և այն պետությունները, որոնց հետ ՀՀ-ն զարգացած ավիահաղորդակցություն ունի։ Այս ցուցանիշով առաջատար են ՌԴ-ի քաղաքացիները, որոնց բաժին է ընկնում ՀՀ ժամանած զբոսաշրջիկների շուրջ 40%-ը։

Նրանց հաջորդում են Վրաստանի քաղաքացիները՝ 15% և Իրանի քաղաքացիները՝ 8% ցուցանիշով։

Փորձագետների գնահատմամբ՝ նման վիճակագրությունը պայմանավորված է ոչ միայն աշխարհագրական մերձավորությամբ և պատմական կապերով, այլև այդ երկրներում բնակվող հայկական խոշոր համայնքների առկայությամբ։

Leave a Comment