4-5 բեռնատար են հանել Լեհաստան, դիվերսիֆիկայից են խոսում․ Հարություն Մնացականյան 

«Մեր կողմից քայլեր են ձեռնարկվում, որպեսզի օր առաջ բացվեն սահմանները տնտեսվարողների համար, որովհետև ինքներդ եք տեսնում, որ արդեն ձկնաբուծարանները հսկայական խնդիրների առաջ են կանգնած:

Լոլիկի գինը սուպերմարկետներում օրեր են լինում՝ իջնում են մինչև 90 դրամ։ Դա նշանակում է, որ առնվազն 70 դրամով է սուպերմարկետը վերցնում, իսկ այդ ինքնարժեքի մեջ չի կարող տնտեսվարողը ուղղակի վնասով դուրս չի գալ: Պլյուս դրան՝ արդեն մնացած ոլորտները․ ծաղկի շուկայում արդեն բոլորս տեսնում ենք, թե ինչպիսի գնանկում է տեղի ունեցել և ինչպիսի վատ պայմաններ են։ Վերջերս մի ջերմատնային տնտեսություն, որը ծաղիկ էր աճեցնում և մոտ 50-60 000 դոլարի ծաղիկ ուներ, ուղղակի հանել, այրել էր այն:

Այս խնդիրների մեջ ինձ ամենաշատը նյարդայնացնում է իշխանությունների ցինիկ կեցվածքը, որ մի չորս կամ հինգ բեռնատար են հանել Լեհաստան և խոսում են եվրոպական շուկա գրավելու ու դիվերսիֆիկացիայի մասին։ Դիվերսիֆիկացիա անելու համար առնվազն ութ տարի բարձրաձայնվում է, որ մեր պտուղ-բանջարեղենն ունի որակի խնդիր, և պետք է պետական հստակ քաղաքականություն ու միջամտություն, որ այդ որակի խնդիրը չլինի: Պետք է հստակ քաղաքականություն, որ ցանկացած մթերքի արտադրության մեջ լինի հետագծելիություն, որպեսզի տնտեսվարող-արտահանողը փորձի ֆերմերից գնելիս հասկանալ՝ ինչ պարարտանյութեր, ինչ թունաքիմիկատներ և ինչ այլ նյութեր են օգտագործվել, և արդյոք դրանք համապատասխանում են եվրոպական չափանիշներին, թե ոչ»,- այս մասին այսօր՝ հուլիսի 22-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Հարություն Մնացականյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment