Ամերիկյան կողմն անմիջականորեն մասնակցում է Ռուսաստանում թիրախավորմանը․ Լավրով

Ամերիկյան կողմն անմիջականորեն մասնակցում է Ռուսաստանում թիրախավորմանը․ Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավված է Ռուսաստանի տարածքում թիրախների ուղղորդման գործում։

«Ով-ով, բայց ամերիկացիները Եվրամիության հաշվին սպառազինությունների մատակարարման, հետախուզական տվյալների տրամադրման, Starlink համակարգի և շատ այլ միջոցների միջոցով ոչ թե պարզապես օգնում են, այլ անմիջականորեն մասնակցում են Ռուսաստանի տարածքում ուկրաինական զինատեսակների նշանառությանը՝ այդ թվում՝ քաղաքացիական թիրախների վրա»,- ասել է նա։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment