ՊՆ զորամասում զինծառայող Նարեկ Թորոսյանը մինչև մահանալը ծեծի է ենթարկվել. ԶԼՄ

Պաշտպանության նախարարության զորամասերից մեկում մահացած զինծառայող Ն․Թ․-ն մինչև մահանալը ծեծի է ենթարկվել, գրում է ArmLur.am-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

News.am-ի տեղեկություններով՝ զոհված զինծառայողը Հայ-ռուսական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող Նարեկ Թորոսյանն է, ով անցնում էր ժամկետային զինվորական ծառայություն։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ քննության նախնական վարկածներից մեկը զինծառայողին ինքնասպանության հասցնելն է։

Կայքը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնում է նաև, որ զինծառայողն առաջին անգամ էր բարձրացել մարտական դիրքեր, ինչը կարող էր ճակատագրական լինել նրա համար։ Հաղորդվում է, որ քրեական վարույթի շրջանակում նախատեսվում է երկու անձի ձերբակալություն։

Հուլիսի 21-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ Պաշտպանության նախարարության զորամասերից մեկի զինծառայող Ն․Թ․-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Leave a Comment