Վահան Կոստանյանը առցանց հանդիպել է ԵՄ-ում Կանադայի վարչապետի անձնական ներկայացուցիչ Ջոն Հանաֆորդի հետ

Հուլիսի 20-ին Կանադա աշխատանքային այցի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի առցանց հանդիպումը ԵՄ-ում Կանադայի վարչապետի անձնական ներկայացուցիչ Ջոն Հանաֆորդի հետ: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ-ը։

«Անդրադարձ է կատարվել Եվրոպական միության հետ Հայաստանի և Կանադայի հարաբերություններում առկա զարգացումներին, այս համատեքստում համագործակցության հետագա ընդլայնման հնարավորություններին:

Կարևորվել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցության նպատակով Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի գլխավորած պատվիրակության կատարած այցը Հայաստան»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

Leave a Comment