Դարի հրաշքը

Դարի հրաշքը

22.07.2026 | 00:01

Ապրիր Իմ մեջ:

«Ով հավատում է Ինձ, ինքն էլ կանի այն գործերը, որ Ես եմ անում. և դրանից ավելի մեծերը կանի, որովհետև Ես գնում եմ Հոր մոտ»:

«Դրանից ավելի մեծերը»:

Կույրերը տեսողություն ստացան, կաղերը քայլեցին, բորոտները մաքրվեցին, և Ավետարանը քարոզվեց աղքատներին:

«Դրանից ավելի մեծերը կանեք, որովհետև Ես գնում եմ Հոր մոտ»:

Աշխարհի զարմանքը:

Դարերի հրաշքը:

Օրհնելու համար ասպարեզ իջած զորությունը. Սուրբ Հոգու մաքրազարդող ուժը` շարժման մեջ դրած մարդու միջոցով:

Վեր կաց, կանգնիր հիվանդության, աղքատության, տարակույսի, հուսահատության ու սահմանափակության խուլ գերեզմանից:

«Ոտքի կանգնիր, լուսավորիր, որովհետև Լույսը եկել է, և քեզ վրա ծագել է Տիրոջ Փառքը»:

Սքանչելի ապագա է սպասվում երկուսիդ:

Անհատնում զորությամբ լեցուն ապագա` հոգևոր ասպարեզում մարդկանց օգտակար լինելու աննման ժամանակ:

Զորությունը թող հոսի ձեր միջով:

Գործածվել սովորեք:

Խնդրեք. «Խնդրեցեք ինչ որ կուզեք, և պիտի տրվի ձեզ» և նրանց, ում համար աղոթում եք:

Մեկնաբանություններ

Leave a Comment