Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է այն լուրերը, թե Wildberries մարկետփլեյսի պահեստներն օգտագործվում են ռուսական բանակի ապահովման կամ ռազմական մատակարարումների համար: Lրագրողի համապատասխան հարցին ի պատասխան՝ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը:
Միևնույն ժամանակ, Պեսկովն անդրադարձել է քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ իրականացվող հարվածներին: Նրա խոսքով՝ ուկրաինական կողմը շարունակում է թիրախավորել խաղաղ օբյեկտները:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նման գործողություններն անվանել է Կիևի վարչակարգի ահաբեկչական էության դրսևորում։