Միացյալ Նահանգների Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ նախագահ Թրամփի վարչակազմը ձգտում է Իրանի հետ հակամարտությունը կարգավորել դիվանագիտական ճանապարհով։
«Միացյալ Նահանգները միշտ պատրաստ է դիվանագիտական կարգավորման։ Մենք մի քանի անգամ փորձել են հասնել Իրանի հետ դիվանագիտական կարգավորման եւ կշարունակենք այդ ուղղությամբ մեր փորձերը»,- ասել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Ռուբիոն նաեւ ասել է, որ կարեւոր է, որպեսզի դիվանագիտական ջանքերն իրական արդյունքներ ունենան։ «Պետք է լինի գործարք, որի պայմանները նրանք պետք է պատրաստ լինեն պահպանել»,- ասել է Ռուբիոն։