«Արարատցեմենտը» հուլիսին նոր կառավարիչ կունենա․ Պապոյան – armeniatoday.am

«Արարատցեմենտ» ընկերության կառավարումը պետությանը փոխանցվելուց հետո հուլիս ամսվա ընթացքում սահմանված կարգով կնշանակվի գործարանի նոր կառավարիչը, հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նախարարը նախազգուշացրել է ընկերության աշխատակիցներին բարեխղճորեն կատարել իրենց պարտականությունները՝ մատնանշելով, որ հակառակ դեպքում կարող են առաջանալ աշխատանքից ազատման, ինչպես նաև վարչական ու քրեական պատասխանատվության ենթարկելու հիմքեր։

Պապոյանը նշել է, որ կշարունակեն աշխատել միայն նրանք, ովքեր իրենց պարտականությունները կկատարեն պարտաճանաչ։

Ավելի վաղ Հակակոռուպցիոն դատարանը, Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, որոշում էր կայացրել «Արարատցեմենտ»-ը հանձնել ՀՀ կառավարմանը՝ ի դեմս Էկոնոմիկայի նախարարության։

Leave a Comment