
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էնդի Բըրնհեմին՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ նշանակվելու կապակցությամբ։
«Ջերմորեն շնորհավորում եմ Էնդի Բըրնհեմին Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Ակնկալում եմ սերտ համագործակցություն Ձեզ հետ՝ խորացնելու Հայաստան-Մեծ Բրիտանիա ռազմավարական գործընկերությունը և ամրապնդելու մեր ժողովուրդների միջև բարեկամությունը»,- այս մասին նա գրառում է կատարել X-ի իր էջում։