Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը պատրաստվում է ստանձնել պատգամավորական մանդատը։ Այս մասին տեղեկացնում է ArmLur.am-ը։
Ինքը՝ Սահակյանը, հաստատել է տեղեկությունը՝ նշելով․ «Այո՛, գնալու եմ ԱԺ»։
Արդեն տեղեկություններ են շրջանառվում, որ իշխանությունը Կոտայքի մարզպետի պաշտոնի համար նոր թեկնածու է փնտրում։
Ահարոն Սահակյանը Կոտայքի մարզպետի պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականի մայիսից։
Հիշեցնենք՝ հուլիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում նախատեսված է պատգամավորական մանդատների հանձման արարողությունը։