Կադաստրի կոմիտեում խափանվել է ինտերնետային կապը

Կադաստրի կոմիտեում խափանվել է ինտերնետային կապը

Կադաստրի կոմիտեից տեղեկացնում են, որ սպասարկող ընկերության մալուխի վնասման հետևանքով Կադաստրի կոմիտեում խափանվել է ինտերնետային կապը։

«Այսօրվա ավարտական փաստաթղթերը քաղաքացիները կկարողանան ստանալ միայն կապի վերականգնումից հետո։
Սպասարկող ընկերության կողմից այս պահին աշխատանքներ են տարվում վթարի հետևանքները հնարավորինս շուտ վերացնելու ուղղությամբ:

Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար։

Կապի վերականգնման մասին կտեղեկացնենք լրացուցիչ»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment