«Իր հանճարը մենակ էր մնացել հանճարեղ համակարգային ինժեներիայի դեմ»․ Լևոն Զուրաբյան

«Իր հանճարը մենակ էր մնացել հանճարեղ համակարգային ինժեներիայի դեմ»․ Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ֆուտբոլային արդարության և տրամաբանության աստվածները փրկեցին մեր հավատը դեպի Խաղը և Արգենտինա-Անգլիա, Իսպանիա-Արգենտինա խաղերում:
Իսպանիայի տիկի-տական իմ պատկերացումն է լավագույն խաղաոճի մասին: Ամենագեղեցիկ ֆուտբոլը դա մտքի ֆուտբոլն է, գնդակի ռացիոնալ վերահսկողությունը, երբ ոչ թե դու ես վազում գնդակի հետևից, այլ գնդակը գծում է մտքի փայլատակումները:
Մեսսին… Աստված իր միջոցով է խաղում ֆուտբոլ, ոնց որ Մոցարտի միջոցով ստեղծում երաժշտությունը: Բայց էսօր իր հանճարը մենակ էր մնացել հանճարեղ համակարգային ինժեներիայի դեմ և իր իսկ տարիքի դեմ:
Հինգ տարի առաջ արդեն գրել էի իր մասին: Չկրկնվեմ. ամեն ինչ ուժի մեջ է: Էս առաջնությունը միևնույն է էլի Մեսսիով է հիշվելու, որպես Արքայի վերջին առաջնություն: Իսկ նոր արքան դեռ պիտի ծնվի»:

Աղբյուրը`   Լևոն Զուրաբյան

Leave a Comment