Երևանը՝ Եկատերինբուրգի օդանավակայանից ամենապահանջված ուղղությունն է

Եկատերինբուրգի «Կոլցովո» օդանավակայանի ուղևորահոսքն աճել է. Երևանը ամենապահանջված ուղղությունների թվում է

2026 թվականի առաջին վեց ամիսներին Եկատերինբուրգի «Կոլցովո» օդանավակայանը սպասարկել է 3,84 միլիոն ուղևոր։ Ինչպես հաղորդում է Ռոսավիացիան, այս ցուցանիշը 3%-ով գերազանցում է 2025 թվականի նույն ժամանակահատվածի արդյունքները։

Ցուցանիշների հիմնական աճը գրանցվել է միջազգային թռիչքների հաշվին. արտասահմանյան ուղղություններով ուղևորահոսքն ավելացել է միանգամից 10%-ով։

Նշենք, որ «Կոլցովոն» ներառված է Ռուսաստանի խոշորագույն տարածաշրջանային օդանավակայանների հնգյակում (թոփ-5)։

Որո՞նք են ամենապահանջված ուղղությունները.

Ռուսաստանի ներսում՝ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ և Սոչի։

 Մերձավոր արտասահմանում (ԱՊՀ)՝ Երևան, Դուշանբե և Տաշքենդ։

 Հեռավոր արտասահմանում՝ Անթալիա, Շարմ էլ-Շեյխ և Նյաչանգ։

Leave a Comment