Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի

Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի

Երեկ՝ հուլիսի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 19։50-ի սահմաններում Բեյրութի փողոցում Արմավիրի մարզի բնակիչ 30-ամյա Մյասնիկ Հ․-ն իր վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Լոռու մարզի բնակիչ 28-ամյա Գարիկ Տ․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին տեղափոխել են «Հերացի թիվ 1» համալսարանական հիվանդանոց։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment