
ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վենետիկի հայկական հետքերով․
Եվրոպայի հայկական ժառանգության ուսումնասիրության դռները բացվում են Վենետիկից։ Գերագույն հաճույք է Իտալիայի հայկական հետքերի պատմությանը տիրապետելով՝ ազատ նավարկություն սկսելը դեպի Վենետիկ՝ երևակայելով հայ վաճառականության, տպագրիչների ու հոգևորականների մղումներն ու տեսիլքներըը, որոնք հարյուրամյակների ընթացքում կերտեցին «հայկական Վենետիկը»։
Վենետիկի հայկական հետքի քարտեզագրումն ու այդ երթուղով առաջնորդվելը ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու ազգային բնավորության անբեկանելի ու անժխտելի հատկությունների գոյությունը, որոնք զորավիգ կլինեն մեզ՝ նորանոր փորձություններ ու վտանգներ հաղթահարելու գործում»։

Աղբյուրը` Հայկ Դեմոյան