Իրանի հարավում 30 գյուղ մնացել է առանց խմելու ջրի՝ ԱՄՆ-ի հարվածներից հետո

ԱՄՆ-ի հարվածների հետևանքով Իրանի հարավում ջրամատակարարման խնդիրներ են առաջացել։ Խորմոզգան նահանգում շուրջ 30 բնակավայր մնացել է առանց խմելու ջրի։

Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Իրանի խորհրդարանի պատգամավոր Աբդուլքարիմ Հաշեմի Նահլ-Էբրահիմին: 

Նա  նշել է, որ  հարվածի է ենթարկվել ջրի մաքրման կայանը, որը սպասարկում է Ջասք շրջանի արևմտյան հատվածը։

Նրա խոսքով՝ կայանի ամբողջական ոչնչացում չի եղել, սակայն լուրջ վնասվել են պոմպակայանները, որոնք ծովից ջուրը տեղափոխում էին աղազերծման համակարգեր։

Պատգամավորը ԱՄՆ-ի գործողություններն անվանել է «անմարդկային» և հայտարարել է պատասխան հարվածներ հասցնելու անհրաժեշտության մասին։

Leave a Comment