Բյուրեղավանում գիշերը ստացվել է աղիքային վարակի 14 նոր ահազանգ․ ԶԼՄ – armeniatoday.am

Բյուրեղավանում հուլիսի 18-ի գիշերը ստացվել է 14 նոր ահազանգ՝ աղիքային վարակի ախտանիշներով, News.am-ին հայտնել է Անդրանիկ Պետրոսյանի անվան քաղաքային պոլիկլինիկայի տնօրեն Արմեն Վարդումյանը։

Նրա խոսքով՝ դիմողների մեծ մասը երեխաներ են։ «2 կանչ ստացվել է Արզնիից, 1-ը՝ Նուռնուսից, 12-ը՝ Բյուրեղավան բնակավայրերից։ Հոսպիտալացում չենք ունեցել»,- ասել է նա լրատվականին։

Ավելի վաղ՝ հուլիսի 17-ին, ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել էր Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքերի մասին։ Գիշերը շտապօգնության մեքենաները ստացել են 15 զանգ, և վեց մարդ հոսպիտալացվել է։ Հիմնական ախտանիշներն են եղել վատ ինքնազգացողությունը, ջերմությունը և որովայնի ցավը։

«Վեոլիա Ջուր»-ը հայտարարել է, որ խմելու ջրի նմուշներում որևէ շեղում չի հայտնաբերել։ Ջրօգտագործողի խոսքով՝ ջրի աղբյուրներից և կարգավորող ջրամբարներից պարբերաբար նմուշառումներ են իրականացվում սահմանված պահանջներին համապատասխան։

Սա Բյուրեղավանում առաջին նման դեպքը չէ։ 2026 թվականի ապրիլին համայնքում տեղի էր ունեցել աղիքային վարակի բռնկում, որի հետևանքով մոտ 30 մարդ դիմել էր բժշկական օգնության և 11-ը հոսպիտալացվել։ Այդ ժամանակ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ջրի նշուշառման մեջ հայտնաբերել էր կոլիֆորմ մանրէներ, իսկ հիվանդների նմուշների լաբորատոր հետազոտությունները հայտնաբերել էին ռոտավիրուս, ադենովիրուս և այլ արգելված տարրեր։

Leave a Comment