
Իրանի զինված ուժերը հարձակվել են Թաիլանդի դրոշի ներքո նավարկող նավի վրա, որը փորձել է անցնել Հորմուզի նեղուցով՝ առանց Թեհրանի թույլտվության, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով իր աղբյուրին։
Լրատվամիջոցի տեղեկություններով ՝ նավն անտեսել է Իրանի ռազմածովային ուժերի նախազգուշացումը և փորձել է շարունակել ճանապարհը նեղուցի տարածքում, սակայն հարձակման է ենթարկվել Իրանի զինված ուժերի կողմից: Հարվածների հետևանքով վնասի և տուժածների մասին տեղեկություններ գործակալությունը չի հաղորդում։