Ավինյանը մոռացել է աղբը թափել

Սա Սովետաշենի աղբավայրը չէ, բայց աղբի կուտակման վայր է Երևանի ամենակենտրոնում՝ Հանրապետության հրապարակի հարևանությամբ։

Աղբավայրի մոտ գտնվում են՝ երեք բիզնես կենտրոն, միջազգային հյուրանոցային ցանց, ճաշարաններ, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, էկոնոմիկայի նախարարությունը, մեկ րոպե հեռավորության վրա՝ պետգույքի կառավարման կոմիտեն, արհմիությունների կոնֆեդերացիան, երկու րոպե հեռավորության վրա՝ կառավարության շենքը, Հանրապետության հրապարակը։

Ու այդ բոլոր կառույցները, տեղանքով անցնողներն աշխատում են գարշահոտության մեջ, քանի որ Տիգրան Ավինյանը, որը երկու օր է՝ զբաղված է մանկապարտեզում ու Ծառուկյանից խլած մարզասրահում սելֆիներ անելով, մի քանի օր է՝ մոռացել է աղբը թափել։

 

Leave a Comment