10:00 Լուրերը մեկ տողով. Դանակահարություն Գյումրիում, նոր անձնագրեր, Թրամփի կոշտ հայտարարությունը

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

•  Գյումրիի Սայաթ-Նովա փողոցում դանակահարություն է տեղի ունեցել, դեպքի վայրից մի քանի քաղաքացի ձերբակալվել է։ 

•  Նիդերլանդներում մեկնարկել է Հայաստանի նոր սերնդի անձնագրերի մեծածավալ տպագրությունը, իսկ նոր նույնականացման քարտերի առաջին խմբաքանակն արդեն հասել է Հայաստան։ 

• 2026-ի առաջին կիսամյակում Հայաստանում օձերի հայտնաբերման վերաբերյալ կանչերի թիվն աճել է 13.3%-ով՝ գրանցվելով 629 դեպք։ 

• Իլոն Մասկը հայտարարել է, որ Մարին Լը Պենը 2027 թվականի նախագահական ընտրություններում Ֆրանսիայի վերջին հույսն է։ 

• Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն շուտով հաղթանակ է տանելու Իրանի նկատմամբ և չի բացառել համաձայնության հասնելու հնարավորությունը։ 

• Հարի Քեյնը նշել է, որ Անգլիան Արգենտինայից կրած պարտությունից հետո ցավալիորեն դուրս մնաց Աշխարհի առաջնությունից՝ չկարողանալով պահպանել առավելությունը։

 •  Լիոնել Մեսսին ճանաչվել է Անգլիայի դեմ կիսաեզրափակչի լավագույն ֆուտբոլիստ՝ դառնալով երկու գոլային փոխանցման հեղինակ։ 

• Եվրոպայում անոմալ շոգը հուլիսի 17-ից սկսած կթուլանա՝ օդային հոսանքների փոփոխության հետևանքով։

Leave a Comment