«Վարչական շրջանների աշխատակազմերը քաղաքական հիվանդ համակարգի մնացորդ են»․ Արեգ Սավգուլյան

«Վարչական շրջանների աշխատակազմերը քաղաքական հիվանդ համակարգի մնացորդ են»․ Արեգ Սավգուլյան

Պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վարչական շրջանների աշխատակազմերը քաղաքական հիվանդ համակարգի մնացորդ են և ենթակա են վերացման՝ վիրահատական միջամտությամբ։
1. Մի քանի օր է տեղեկատվական դատարկության ֆոնին խոսվում է Երևանի վարչական շրջանների (ՎՇ) ղեկավարների ազատման կամ նոր նշանակումների մասին։ Մասնավորապես Սաշա Կատվալյանի մասով այնպիսի աղմուկ էր ասես գեներալ-նահանգապետ է նշանակվում։ Իսկ երբևէ մտածել եք Երևան քաղաքի արդյունավետ կառավարման հիմնավորմամբ ձևավորված և համապետական կամ ՏԻՄ ընտրությունների ժամանակ քվե բերելու առաքելություն իրականացնելուց ի՞նչ գործառույթ են կատարում այս կույրաղիքային օղակները։
2. ՎՇ-ը ղեկավարի պաշտոնը նախկին թաղապետի իմիտացիան է, տխուր վերապրուկը։ Եթե նախկինում թաղապետի պաշտոնը ընտրովի էր և թաղի բնակիչները ունեին ընտրության հնարավորություն, հիմա դրանից զրկված են։ Բացի այդ, վարչական շրջանի ներկա ղեկավարները չունեն էական գործառույթներ և հիմնականում կատարում են թույլ վերահսկողի և փոստատարի գործառույթներ, ասել է թե «Սիմոն տար, Սիմոն բեր»՝ լինելով քաղաքապետի աչքը թաղում։ Իսկ մեզ պետք է 12 ակնանի քաղաքապետ մեր հարկերի հաշվին, իհարկե ո՛չ։
3. Համայնքների խոշորացման և կառավարման համակարգի ավտոմատացման պրոցեսում, մոտ ապագայում կլուծարվեն նաև Երևանի ՎՇ-ների ուռճացված աշխատակազմերը, իսկ նախկին թաղապետերին փոխարինած ՎՇ-ի ղեկավարները կվերածվեն օֆիս-մենեջերի և կգործեն մեկ պատուհան սկզբունքով՝ ըստ այդմ՝ մենք կունենանք ընդամենը 12 ենթապատուհան, որովհետև գլխավորը կլինի Երևանի քաղաքապետարանում»։

Աղբյուրը`   Արեգ Սավգուլյան

Leave a Comment