100% մաքսատուրք ռուսական նավթ ու գազ գնող երկրների համար․ ԱՄՆ-ն նոր «Դժոխային» պատժամիջոցների փաթեթը

ԱՄՆ Սենատում ներկայացվել է Ռուսաստանի դեմ նոր և խիստ պատժամիջոցների օրինագիծ, որը միջազգային մամուլում արդեն անվանվել է «դժոխային»։

Նախաձեռնությամբ առաջարկվում է մինչև 100 տոկոս մաքսատուրքեր սահմանել այն երկրների ապրանքների նկատմամբ, որոնք շարունակում են ռուսական նավթ և գազ գնել։

Օրինագիծը նախատեսում է սահմանափակումներ Ռուսաստանի տնտեսության հիմնական ոլորտների՝ էներգետիկայի, ֆինանսների և պաշտպանության նկատմամբ։ Բացի այդ, նախատեսվում են նաև անհատական պատժամիջոցներ ռուս բարձրաստիճան պաշտոնյաների և օլիգարխների դեմ։

Միաժամանակ նշվում է, որ եվրոպական այն երկրները, որոնք արդեն նվազեցրել են ռուսական գազից կախվածությունը, նոր մաքսատուրքերից չեն տուժի։

Leave a Comment