Ռուսական բանակը Օդեսայում հարվածել է Ադրբեջանի քաղաքացիներ տեղափոխող նավին


Միջազգային


Օդեսայի ափերի մոտ հարձակման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիների տեղափոխող առևտրային նավը, հայտնել է երկրի Արտաքին գործերի նախարարությունը։

Թուրքական Okean Maritime ընկերությանը պատկանող Atlas Bey առևտրային նավը հուլիսի 14-ին, տեղական ժամանակով մոտավորապես ժամը 15:15-ին, Օդեսայի ափերի մոտ հարձակման է ենթարկվել անօդաչու թռչող սարքի միջոցով, ասվում է նախարարության X սոցիալական ցանցում տեղադրված հայտարարության մեջ։

Նավում եղել է 11 Ադրբեջանի քաղաքացի։ Անձնակազմի բոլոր անդամները, բացառությամբ կապիտանի, որը Ադրբեջանի քաղաքացի է, ափ են դուրս բերվել Օդեսայում։ Նրանց վիճակը գնահատվում է բավարար։

Նախարարությունը հայտնել է, որ նավի կապիտանի որոնումները ներկայումս շարունակվում են։

Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատունը մշտական ​​կապ է պահպանում համապատասխան մարմինների հետ և ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ՝ Ադրբեջանի քաղաքացիներին հյուպատոսական աջակցություն ցուցաբերելու համար։


Leave a Comment