Իշխանությունները մտադիր են լուծարել մարզպետարանները․ ԶԼՄ – armeniatoday.am

Իշխանությունները մտադիր են լուծարել մարզպետարանները, հայտնել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր կառավարական աղբյուրներին։

Քննարկվող մոդելի համաձայն՝ մարզպետարանների փոխարեն յուրաքանչյուր մարզում կարող է ստեղծվել Կառավարության ներկայացուցչի ինստիտուտ՝ փոքր աշխատակազմով և սահմանափակ գործառույթներով, գրել է թերթը:

Կառավարությունում քննարկվող մոտեցման հիմքում վարչական համակարգի օպտիմալացումն է։ Պարբերականի աղբյուրների փոխանցմամբ՝ գործադիրում գնալով ավելի հաճախ է հնչում այն տեսակետը, որ մարզպետարաններն այլևս չեն իրականացնում այնպիսի գործառույթներ, որոնք կարդարացնեն գործող ծավալուն կառույցների պահպանումը։

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հուլիսի 7-ին Armenia Today-ին հայտնել էր, որ «Ուժեղ Հայաստան»-ը մտադիր է քաղաքական փոփոխություններն սկսել մարզերից, մասնակցել ՏԻՄ ընտրություններին և հաղթանակներ տանել։ Այս ֆոնին դաշինքի ներկայացուցիչները Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ սկսել են մարզային այցելությունները։

Կարդացեք նաև՝

«Պետք է հաշվի նստեն», «վստահում եմ», «չեն զարգանում»․ հարցում՝ պետհամակարգի մասին

Leave a Comment