Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով



Միջազգային


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Եվրոպական միության ավիացիոն անվտանգության գործակալությունն ավիաընկերություններին զգուշացրել է թռիչքներ չկատարել Բահրեյնի, Քուվեյթի, Կատարի, ԱՄԷ-ի օդային տարածքում և Օմանի ծոցի ջրերի վրայով։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Գործակալությունը նշել է, որ տարածաշրջանում «անկանխատեսելի ռազմական զարգացումները, զուգորդված հրթիռների, անօդաչու թռչող սարքերի, մարտական ​​ինքնաթիռների և հակաօդային պաշտպանության համակարգերի հնարավոր օգտագործման հետ», ստեղծել են «բարձր ռիսկ» թռիչքների համար։

ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալության վերջին նախազգուշացումն ուժի մեջ է մինչև հուլիսի 29-ը։ Գործակալությանը հավելել է, որ ուշադիր կհետևի իրավիճակին։

Գիշերն ԱՄՆ-ն և Իրանը նոր հարվածներ են փոխանակել՝ արդեն երրորդ օրը շարունակ։

Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment