
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայկական բնավորության վատ գծերից մեկը ծայրահեղականությունն է։ Եթե գովում են մեկին, այնքան են մեծարում, որ համը հանում են։ Եթե մեկն ընկնում է քննադատության ալիքի տակ, մարդուն մրոտում, բարոյապես սպանում են։ Այս ծայրահեղական մոտեցումը շատ է դրսևորվում հանրային դեմքերի, քաղաքական գործիչների, հայտնի մարդկանց դեպքում։ Միջինը չկա, կամ մարդուն շատ մեծարում, փառաբանում են, կամ՝ մինչև օրդախազը ստորացնում։ Մինչդեռ կյանքում բացարձակ հրեշներ և հրեշտակներ չկան, մահկանացուներ են՝ իրենց առավելություններով ու թերություններով, այդ առավելություններն ու թերություններն էլ շատ հարաբերական բաներ են»:
Աղբյուրը` Ոսկան Սարգսյան