Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Գեղանիստ բնակավայրում կփորձարկվեն էլեկտրական շչակներ

Հուլիսի 15-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Արթիկ համայնքի Գեղանիստ բնակավայրում կիրականացվի էլեկտրական շչակների փորձարկում։

Այդ մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից։

Գերատեսչությունը բնակիչներին հորդորում է չանհանգստանալ, քանի որ շչակների գործարկումը նախատեսված փորձարկման շրջանակում է։

Leave a Comment