Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում նշանակվել է Սաշա Կատվալյանը։
Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ նշանակվել է վարչական շրջանի ղեկավար։
«Սիրելի՛ երևանցիներ, այսօրվանից դադարեցնում եմ իմ պաշտոնավարումը որպես ԵԱՍՄ համայնքային հիմնարկի տնօրեն։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ նշանակվել եմ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար»,- գրել է Կատվալյանը։
Նշենք, որ ավելի վաղ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը հայտնել էր պաշտոնավարումը դադարեցնելու մասին։ Նա շնորհակալություն էր հայտնել վարչական շրջանի բնակիչներին և աշխատակազմին՝ համատեղ աշխատանքի ու վստահության համար։