Առցանց խաղերում անվտանգության կանոնները երեխաներին պաշտպանում են վտանգներից․ ՆԳՆ



Առցանց խաղերում անվտանգության կանոնների պահպանումը երեխաներին օգնում է խուսափել բազմաթիվ վտանգներից։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ կիբեռոստիկանությունը։


 


«Համացանցում խաղալիս երբեք մի՛ փոխանցեք անծանոթ մարդկանց ձեր անձնական տվյալները՝ անունը, հասցեն, հեռախոսահամարը, լուսանկարները կամ այլ անձնական տեղեկություններ, նույնիսկ եթե նրանք ընկերասեր և վստահելի են թվում։


 


Եթե որևէ մեկը փորձում է նման տեղեկություններ ստանալ կամ ձեզ անհարմար իրավիճակում է դնում, անմիջապես տեղեկացրեք ձեր ծնողներին կամ վստահելի մեծահասակի։


 


 




Կարդացել են
4 անգամ

Leave a Comment