Հայաստանի «բերմուդյան եռանկյունին». Հակոբ Բադալյան

Իսկ այստեղ, մինչ դիտարկելը Ռուսաստանի եւ Իրանի հնարավոր վերաբերմունքը, պակաս կարևոր չէ նաև հասկանալ, թե սրան ինչպես է վերաբերելու մեր բարեկամ Ֆրանսիան՝ Մակրոնով, թե՞ առանց Մակրոնի: Արևային ակնոցներով Թուրքիա մեկնած Մակրոնը վարդագու՞յն է տեսել «թուրք-թյուրքական աշխարհը», թե՞ չի տեսել առհասարակ: Բայց, Ֆրանսիայի և Մակրոնի տեսողությունները՝ ըստ իս, ամենևին նույնական չեն, այդուհանդերձ: Համենայն դեպս, ինքս հուսով եմ, որ Մակրոնը անցողիկ է, իսկ Ֆրանսիան՝ մնայուն:

Հույսս ամենևին այն չէ, որ «մնայուն Ֆրանսիան» Հայաստանի ստահելի «փրկիչ» է: Ավելին, «մնայուն Ֆրանսիան» եւս խիստ զգայուն է լինելու այդ թվում Կովկասի ուղղությամբ վերը նշածս «համատեղ պաշտպանական եռանկյունու» ձևավորման հանդեպ: Այլ հարց է սակայն, թե ինչ եզրակացություններ և քայլեր են բխելու դրանից: Որովհետև աներկբա չէ իհարկե, որ այդ եզրակացությունների ու քայլերի դիապազոնը բարձր աստիճանով համադրելի է լինելու Հայաստանի շահին»:

Leave a Comment