Իսրայելը ԱՄՆ-ի հետ նոր հետախուզական տվյալներ է կիսվել, որոնք, ըստ աղբյուրների, ցույց են տալիս, որ Իրանը նոր ծրագիր է մշակում նախագահ Թրամփին սպանելու համար, գրում է The Wall Street Journal-ը։
Պարբերականը նշում է, որ Իրանը տարիներ շարունակ բացահայտորեն խոստացել է վրեժ լուծել Թրամփից՝ նախագահի առաջին ժամկետում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար։
