Բասկետբոլի ՀՀ Մ16 հավաքականը ԵԱ կիսաեզրափակչում է – armeniatoday.am

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը Երևանում ընթացող Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։

Հայաստանի հավաքականը խմբային փուլի վերջին խաղում 110:78 հաշվով հաղթանակ է տարել Մոնակոյի հավաքականի նկատմամբ, գրավել առաջին տեղը և նվաճել մրցաշարի կիսաեզրափակչի ուղեգիրը։

Հանդիպման ամենաարժեքավոր խաղացող (MVP) է ճանաչվել Էթան Կազանչյանը, որը գրանցել է 33 միավոր, 3 ռեբաունդ և 8 արդյունավետ փոխանցում։

Հայաստանի հավաքականը կիսաեզրափակչում հուլիսի 11-ին կմրցի Մոլդովայի հավաքականի հետ։ Խաղը տեղի կունենա Սպորտի կառավարման կենտրոնում։

ՀՀ հավաքականն ավելի վաղ հաղթել էր Մալթային և Անդորրային։

Leave a Comment