«Արարատցեմենտը» կվերսկսի աշխատանքը․ Տնօրենը թույլտվություն է ստացել

«Արարատցեմենտի» գլխավոր տնօրեն Արտյոմ Պողոսյանը հայտարարել է, որ ստացել է գործարանի աշխատանքները շարունակելու թույլտվություն։

Նրա խոսքով՝ նախ պետք է գնահատվեն գործարանում առկա խնդիրները, ապա միայն կվերականգնվի արտադրական գործունեությունը։

«Սկզբում կտեսնենք՝ ինչ խնդիրներ կան, ապա կանցնենք արտադրական գործունեությանը»,- ասել է Պողոսյանը։

Անդրադառնալով իր պաշտոնում մնալու հարցին՝ Արտյոմ Պողոսյանը նշել է, որ այս պահին նման տեղեկություն չունի՝ արդյոք շարունակելու է զբաղեցնել տնօրենի պաշտոնը, թե ըստ Նիկոլ Փաշինյանի կնշանակվի այլ կառավարիչ: 

Leave a Comment