Ապարանից 18 կմ հարավ-արևմուտք 2․1 մագնիտուդով երկրաշարժ է գրացվել․ ՓԾ – armeniatoday.am

Ապարան քաղաքից 18 կմ հարավ-արևմուտք տեղի է ունեցել 2․1 մագնիտուդով երկրաշարժ, հայտնել է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

Հյուսիսային լայնության 40․46⁰ և արևելյան երկայնության 44․24⁰ աշխարհագրական կոորդինատներով օջախի 10 կմ խորությամբ երկրաշարժը տեղի է ունեցել հուլիսի 9-ին` տեղական ժամանակով ժամը 11:42-ին։

Ըստ հաղորդագրության՝ երկրաշարժը զգացվել է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, Ագարակ, Բյուրական, Կարբի, Ափնագյուղ և Արագած գյուղերում՝ 2 բալ ուժգնությամբ:

Leave a Comment