
Ամերիկայի Միացյալ Նահանգներն Ուկրաինային կտրամադրի Patriot հրթիռային համակարգեր արտադրելու լիցենզիա։
Ինչպես հաղորդում է Reuters-ը, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այս մասին հայտարարել է Անկարայում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ։
«Մենք ձեզ կտանք Patriot-ներ արտադրելու լիցենզիա։ Այդպիսով, դուք չեք բողոքի, որ մենք բավարար Patriot-ներ չենք տալիս»,- ասել է Թրամփը։