Ռուսաստանն արգելել է դիզելային վառելիքի արտահանումը – armeniatoday.am

Ռուսաստանի իշխանությունները արգելք են դրել դիզելային վառելիքի արտահանման վրա՝ ներքին շուկա մատակարարումները մեծացնելու համար: Այս մասին հայտարարել է փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և կառավարության միջև կայացած հանդիպման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այսօր մենք արգելք ենք դրել դիզելային վառելիքի արտահանման վրա, և դա մեզ թույլ կտա մեծացնել ներքին շուկա մատակարարումները», – ասել է նա:

Ավելի վաղ Ռուսաստանը արգելք էր դրել դիզելային վառելիքի արտահանման վրա ոչ արտադրողների համար: Ռուսաստանն այժմ լիակատար արգելք է դրել դիզելային վառելիքի արտահանման վրա շուկայի բոլոր մասնակիցների համար:

Ռուսաստանն սկսել էր բենզին գնել Հնդկաստանից՝ նավթավերամշակման գործարանների վրա ուկրաինական անօդաչու սարքերի հարվածներից հետո վառելիքի պակասի ֆոնին։

Leave a Comment