Դիլիջանի ջրամատակարարումը դադարեցվել է՝ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով. «Վեոլիա ջուր»


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Դիլիջանում գիշերը գրանցված անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով գետը վարարել և դուրս է եկել հունից, հայտնում են Վեոլիա Ջուր ընկերությունից:

«Քանի որ քաղաքի ջրամատակարարումն իրականացվում է գետային մակերևութային ջրերից, իսկ Վեոլիա Ջուր ընկերության ջրի մաքրման կայանները տեխնիկապես նախատեսված չեն նման բարձր պղտորությամբ ջրի մաքրման համար, սպառողների անվտանգությունն ապահովելու նպատակով ժամանակավորապես դադարեցվել է Դիլիջանի ջրամատակարարումը։

Վեոլիա Ջուր ընկերության մասնագետները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ իրավիճակը հնարավորինս արագ կարգավորելու և ջրամատակարարումը վերականգնելու համար»,-ասված է հայտարարության մեջ։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment