Փողոցային պայքար լինելու է․ Նարեկ Կարապետյանն անձամբ կվերցնի պատգամավորական մանդատը․ Սամվել Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն, անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին և ընտրությունների արդյունքներին, հայտարարել է, որ իրենք չեն ընդունել ընտրությունների արդյունքները, սակայն պայքարը միայն փողոցային ձևաչափով չեն պատկերացնում։

«Ընտրությունների արդյունքները չընդունելը միայն փողոցով չի լինում»,– դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է նա։

Միաժամանակ Կարապետյանը շեշտել է, որ փողոցային պայքար, այնուամենայնիվ, լինելու է։

«Փողոցային պայքար անպայման լինելու է՝ մեկ անգամ և վերջնական»,- նշել է նա։

Կարապետյանը նաև հաստատել է, որ Նարեկ Կարապետյանն անձամբ վերցնելու է պատգամավորական մանդատը։

Leave a Comment