ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մանդատ վերցնելը չի նշանակում, որ փողոցային պայքարից հրաժարվում ենք. Իշխան Սաղաթելյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է վերջին քաղաքական զարգացումներին՝ դրանք որակելով որպես քաղաքական հետապնդում։

«Սա քաղաքական հետապնդում է։ Սահմանափակել քաղաքական ուժի գործունեությունը»,- ասել է Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունները փորձում են սահմանափակել քաղաքական ուժերի գործունեությունը և հաստատել մեկ անձի իշխանություն։

«Փաշինյանն ուզում է մեկ անձի իշխանություն սահմանել։ Այս իշխանությունը չունի սրբություն, չունի կարմիր գիծ և համակարգված դիմադրություն է պետք»,- հայտարարել է նա։

Անդրադառնալով քաղաքական պայքարի հետագա ձևաչափերին՝ Սաղաթելյանն ասել է, որ Ազգային ժողովում մանդատ ստանալը չի նշանակում հրաժարվել փողոցային պայքարից։

«Մանդատ վերցնելը չի նշանակում, որ փողոցային պայքարից հրաժարվում ենք»,- նշել է Իշխան Սաղաթելյանը։

Leave a Comment