Հաղորդավարներ՝ Տիգրան Հարությունյան և Սևակ Հակոբյան
Հյուր.«ArtԱրվեստ» ծրագրի հեղինակ և ղեկավար, Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի տնօրեն Արտյոմ Հարությունյան
Թեման. Մեկնարկել է «ArtԱրվեստ» մշակութային կրթության զարգացման ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների մանկավարժների մասնագիտական կարողությունների զարգացմանը միտված ծրագրում ընդգրկված են Երևանի և մարզերի ավելի քան 150 դպրոց, 900-ից ավելի մանկավարժներ և ավելի քան 2600 աշակերտներ։
Ինչպես միշտ, մեր հաղորդման ընթացքում կլինի նաև օրվա տեղեկատվական բլոկը՝
- Օրվա լրահոս,
- Եղանակի կանխատեսում,
- Քաղաքի խցանումների վիճակ,
- Տարադրամի փոխարժեքներ,
- «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
- Լավագույն երաժշտական ընտրանի,
- Եվ, իհարկե, անմիջական կապ մեր ռադիոլսողների հետ։